Պենտագոնը 180 օր ունի Կոնգրեսին ՉԹՕ-ների մասին զեկույց ներկայացնելու համար. CNN
Երբ դեկտեմբերին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի և 2.3 տրիլիոն դոլարի չափով պետական ֆինանսավորման մասին օրենք ստորագրեց, ԱՄՆ հատուկ ծառայությունների համար 180-օրյա հետհաշվարկ սկսվեց՝ Կոնգրեսին ՉԹՕ-ների մասին զեկույց ներկայացնելու համար: Այս մասին գրում է CNN-ը:
Այսօր արդեն երկրի ազգային հետախուզության տնօրենն ու պաշտպանության նախարարը 6 ամսից էլ քիչ ժամանակ ունեն հետախուզության և զինված ուժերի հարցերով Կոնգրեսի կոմիտեին հաշվետվություն ներկայացնելու համար, որոնք վերաբերում են «չճանաչված թռչող օբյեկտներին»:
Հիշյալ դրույթը ներառված է 2021 ֆինանսական տարվա համար հետախուզության թույլտվության մասին օրենքի՝ «կոմիտեի մեկնաբանություն» բաժնում:
Նշվում է՝ հաշվետվությունը պետք է պարունակի ՉԹՕ-ների մասին տվյալների մանրամասն վերլուծություն, որը ձեռք է բերել ռազմածովային հետախուզության վարչությունը, ՉԹՕ-ների հարցով թիրախային խումբը, ինչպես նաև հետաքննությունների դաշնային բյուրոն:
Բացի այդ՝ հաշվետվությունը պետք է վեր հանի ցանկացած պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար, ինչպես նաև գնահատի, թե արդյոք կա հավանականություն, որ երկրի հակառակորդներից որևէ մեկը կագնած է նման գործունեության հետևում:










