ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 93,9 մլն թեստ է կատարվել. «Ռոսպոտրեբնադզոր»

12:02 • 11.01.21

Ռուսաատանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 93,9 միլիոն թեստ, հունվարի 11-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 93,9 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 383 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 625,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 93,9 մլն թեստ է կատարվել. «Ռոսպոտրեբնադզոր»