Ուկրաինան ծրագրում է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի արտադրություն սկսել

12:25 • 12.01.21

«Լեկքիմ» ուկրաինական ընկերությունների խումբը նախատեսում է 2022 թվականին երկրում սկսել հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն, որը ներկայում արտադրում է չինական Sinovac Biotech ընկերությունը: Այս մասին նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«2021 թվականի մարտին Ուկրաինան կկարողանա ստանալ Sinovac Biotech–ի կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի արդյունավետությունն ապացուցված է կլինիկական ուսումնասիրություններով, իսկ 2022 թվականին երկիրը կսկսի պատվաստանյութի արտադրությունը», –հստակեցվում է հաղորդագրության մեջ:

700 հազար դեղաչափով չինական պատվաստանյութը Ուկրաինա կժամանի փետրվարին: Բացի բուժաշխատողներից, պատվաստանյութ ստացողների առաջին խմբում ընդգրկել են նաև Դոնբասում՝ հակամարտության գոտում գտնվող զինվորականները:

 

 

Ուկրաինան ծրագրում է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի արտադրություն սկսել