Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի՝ Գազայում տեղակայված դիրքերին
Իսրայելի զինված ուժերը երկուշաբթի հարվածել է պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման Գազայի հատվածում տեղակայված ռազմական դիրքերին՝ ի պատասխան նույն օրն, ավելի վաղ, իսրայելական ուղղությամբ երկու հրթիռի արձակման: Այս մասին հայտնում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը` հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Այսօր, ավելի վաղ, Գազայի հատվածից երկու հրթիռ էր արձակվել Աշդոդ քաղաքի մոտակայքում գտնվող ափեր: Ի պատասխան՝ հարվածներ են հասցնում «ՀԱՄԱՍ» շարժման Գազայի հատվածում տեղակայված ռազմական դիրքերին», - ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ շեշտված է, որ բանակը շարունակելու է գործել ըստ անհրաժեշտության` խաղաղ բնակչությանն ու Իսրայելի ինքնիշխանությանը վնաս հասցնելու փորձերին դիմակայելու նպատակով:










