Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան, պատկերացնո՞ւմ եք՝ մերոնք լինեն, տանք թուրքին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

11:26 • 18.01.21

Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. պատկերացնո՞ւմ եք՝ մերոնք լինեն, տանք թուրքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ տեղյակ է տեղի ունեցող որոնողական աշխատանքների մասին և ցավոք, որևէ դրական շարժ չկա ողջ զինծառայողներ գտնելու մասով:

«Այսօր էլ իմացա, որ  մարմիններ կան, որոնք դեմքով ճանաչելի են, 50 մարմին ԴՆԹ-ն է անցել և դեռ դիահերձարաններում են, սակայն հարազատները դեռ չեն մոտեցել»,- ասաց նա և հորդորեց անհապաղ ԴՆԹ հանձնել, քանի որ ըստ նրա ունեցած տվյալների՝ օրական 25 մարմնի ԴՆԹ է արվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով օր առաջ զբաղվել իրենց երեխաների գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։