«Դրանք ուղղված չեն Ճապոնիայի դեմ». Լավրովը մեկնաբանել Է ռուս-չինական զորավարժությունները

16:30 • 18.01.21

Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը՝ պաշտպանելով ՌԴ-ի և ՉԺՀ-ի սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է Ճապոնիայի հետ մեր հարաբերություններին, ապա մենք դրանք համարում ենք շատ բարի: Մշտապես եղել են Ռուսաստանի նախագահի և Ճապոնիայի իր գործընկերների՝ վարչապետների բարեկամական կապեր, անձնական համակրանք»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով 2020 թվականի ամփոփման շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա վստահություն Է հայտնել, որ Մոսկվան նաև վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ կհաստատի անձնական շփումներ:

«Իսկ եթե խոսենք տարածաշրջանում ռազմական իրադրության մասին, ապա, այո՛, մենք ՉԺՀ-ի հետ զբաղվում ենք համատեղ աշխատանքով, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով: Ռուս-չինական վարժանքները բնավ սկզբունքային նոր բան չեն, դրանք մի քանի անգամ անցկացվել են և՛ ցամաքային տարբերակով, և՛ ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) ձևաչափով, և՛ երկկողմ ձևաչափով:

Այժմ վարժանքները եղել են օդատիեզերական ուժերի գծով: Դրանք ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք պարզապես կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը, որն ապահովում Է ՌԴ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության» սահմանների անվտանգությունը»,-նշել Է նախարարը: