Ռուս խաղաղապահներն ավելի քան 18 հազար քմ տարածք են ախտահանել Լեռնային Ղարաբաղի տարածքում

12:39 • 18.01.21

Ռուս խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով:

Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում ևւ նրանց բնակության վայրերում:

Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը: