Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին է առգրավվել

15:31 • 18.01.21

Իսպանիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբավորման գործուներությունը, որն զբաղվում Էր թմրանյութերի խոշոր մատակարարումներով: Այդ մասին ասված Է երկրի ազգային ոստիկանության՝ հունվարի 18-ին տարածված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ ոստիկաններն առգրավել են ավելի քան երկու տոննա կոկաին: Գործողության ընթացքում ձերբակալվել Է 12 մարդ: Հետաքննությունը շարունակվել Է մեկ տարուց ավելի:

Իրավապահ մարմինների աշխատակիցները թմրանյութերը հայտնաբերել են այն բեռնարկղներից մեկում, որոնք Պարագվայից բերվել են Ալխեսիրասի նավահանգիստ (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Կոկաինը թաքցված Է եղել թագավորություն ներկրված՝ 40 տոննա ածուխի մեջ: