Աֆղանստանում ԱՄՆ դեսպանությունն ամերիկացիներին հորդորել Է հեռանալ երկրից
Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը նախազգուշացրել Է ահաբեկչական գործողությունների թվի աճի հավանականության մասին և Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հորդորել Է անհապաղ հեռանալ երկրից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Խամա Պրես գործակալությունը:
«Դեսպանությունն ամերիկացի քաղաքացիներին հիշեցնում Է Աֆղանստան այցելելու վտանգի մասին՝ հանցավորության, ահաբեկչության բարձր մակարդակի պատճառով, իսկ արդեն երկրում գտնվողներին առաջարկում Է մտածել մեկնելու մասին»,- մեջբերում Է անում գործակալությունը դիվանագիտական ներկայացուցչության մամուլի տեղեկագրից: Գործակալության տվյալներով՝վերջին շաբաթներին ամբողջ Աֆղանստանում հաճախակի են դարձել ահաբեկչական հարձակումները, մարդկանց առևանգումները և այլ ծանր քրեական հանցագործություններ:
«Առանձնահատուկ սպառնալիքի են ենթարկվում հյուրանոցները, բնակելի համալիրները, միջազգային կազմակերպությունները, դեսպանատները և այլ վայրեր, որտեղ հաճախ են այցելում օտարերկրացիներ, այդ թվում ամերիկացիներ,- հայրենակիցներին Է դիմում դեսպանությունը:- Եթե դուք որոշել եք մնալ Աֆղանստանում, հանգամանորեն մշակեք ձեր բոլոր տեղաշարժերը և դրանք կատարեք սոսկ հույժ անհրաժեշտության դեպքում»:
Հունվարի 15-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Աֆղանստանում ամերիկյան զորակազմի կրճատման մասին մինչեւ 2,5 հազար, իսկ մինչև այս տարվա մայիսը Վաշինգտոնը պլանավորում Է դուրս բերել նաև մնացած զինծառայողներին:










