Մահացել է «Սիմփսոններ» մուլտսերիալի սցենարիստներից Դևիդ Ռիչարդսոնը. Deadline

19:11 • 19.01.21

Հունվարի 18-ին 65 տարեկան հասակում մահացել է ամերիկացի պրոդյուսեր և Սցենարիստ Դեվիդ Ռիչարդսոնը, որը աշխատել է նաև «Սիմփսոններ» մուլտսերիալի սցենարի վրա: Այս մասին տեղեկացնում է Deadline պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ սցենարիստի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել: Ռիչարդսոնի ընտանիքը նախատեսում է կազմակերպել հուղարկավորության փակ արարողություն, հետագայում տեղի կունենա հանրային հրաժեշտ:

Ռիչարդսոնը հիմնականում աշխատում էր հեռուստատեսային կատակերգությունների ոլորտում, նա աշխատել է «Դատարկ բուն» (1988) և «Մալկոլմը ուշադրության կենտրոնում» (2000) սիթքոմների, «երկուսուկես մարդ» սերիալի (2003) 3 եթերաշրջանների և այլ ֆիլմերի վրա: