Շիրակի Նոր Կյանք համայնքում կիրականացվի բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, կփորձարկվեն էլեկտրաշչակները
Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին կփորձարկվեն Նոր Կյանք համայնքի էլեկտրաշչակները։
«Հարգելի՛ շիրակցիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները»,– ասվում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:










