Եվրոպայում ծրագրում են հաջորդ շաբաթվանից թույլ տալ Boeing 737 MAX-ի թռիչքները

17:07 • 19.01.21

Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր Է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել Էին այդ ինքնաթիռների մասնակցությամբ երկու ավիավթարներից հետո:

Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Պատրիկ Կային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պլանավոում ենք (թռիչքային պիտանության դիրեկտիվը) հրապարակել հաջորդ շաբաթ: Մեր կարծիքով՝ Boeing 737 MAX-ը կրկին կարող Է (Եվրոպայում) թռչել հաջորդ շաբաթվանից»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը:

Մեկ օր առաջ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հունվարի 20-ից իր երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX-ի առևտրային թռիչքների վերսկսման թույլտվություն Է տվել: