Կարմիր ծովում դեպի Սիրիա ուղևորվող իրանական 7 նավթային լցանավ են «որսացել»
Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը հայտարարել է, որ Սիրիա ուղևորվող իրանական յոթ նավթային լցանավեր «որսվել» են Կարմիր ծովում, հայտնում է almasdarnews.com կայքը:
Առնուսն ասել է, որ դրանց ժամանումը հետաձգվել է ավելի քան մեկ ամսով, ինչի հետևանքով էլ դադարեցվել է Բանիասի նավթավերամշակման գործարանի արդյունահանումը:
Առնուսը չի նշել, թե ովքեր են պատասխանատու վերոնշյալ ահաբեկչության համար, սակայն հավելել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում ևս հինգ նավեր են որսվել, ինչը` երկրում վառելիքի պակասի պատճառ է դարձել:
Վարչապետը նշել է, որ Սիրիան այլ ելք չունի, քան ավելի շատ հում նավթ ներմուծելը, որպեսզի կարողանա ծածկել վառելիքի պակասը, ինչն առաջացել է ԱՄՆ-ի գլխավորությամբ կիրառված պատժամիջոցների պատճառով:
«Մենք կախվածություն ենք ձեռք բերել ներմուծվող նավթից», - ասել է Սիրիայի վարչապետը` խորհրդարանում ունեցած իր ելույթի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ամերիկյան կողմն արգելափակել է նավթային լցանավերի ճանապարհը դեպի Սիրիա և Վենեսուելա: 2020 թվականին ԱՄՆ-ն հայտարարել էր Վենեսուելա ուղևորվող նավթատար լցանավի կալանման մասին:










