Պոմպեոն Չինաստանին մեղադրել է ույղուրների ցեղասպանության համար

23:13 • 19.01.21

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար՝ կապված Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ քարտուղար Մայք Պոմպեոն, գրում է New York Times պարբերականը:

«Ինձ թվում է, որ ցեղասպանությունը շարունակվում է, և մենք ականատես ենք լինում ույղուրներին վերացնելու Չինաստանի կառավարության համակարգված փորձին»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից մեկ օր առաջ՝ հունվարի 19-ին:

Պարբերականը կարծիք է հայտնում, որ կոշտ սահմանումը, որը հեռացող վարչակազմը տալիս է Չինաստանի կառավարության գործողություններին, կարող է հանգեցնել Բայդենի կաբինետի կողմից Պեկինի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը:

ԱՄՆ-ն Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով՝ մեղադրելով նրան ույղուրներին և այլ մահմեդական խմբավորումներին կեղեքելու, մարդու իրավունքները ոտնահարելու համար, այդ թվում ՝ Տիբեթում։ ԱՄՆ–ն նաև պնդում է, որ Հոնկոնգի պաշտպանության մասին նախագիծը նպատակ ունի վերացնել դրա բարձր ինքնավարությունը: Չինաստանի իշխանությունները հերքել են բոլոր մեղադրանքներն ու քննադատությունները՝ կոչ անելով չխառնվել երկրի ներքին գործերին: