Այս փուլում Սյունիքում, առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծին անվտանգության հետ կապված խնդիր չենք ունեցել, հուսով եմ՝ ապագայում էլ չենք ունենա. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կապված ճանապարհային անվտանգության հետ:
«Մենք մեր աչքի առաջ ունենք 80-ականների վերջը, երբ լարվեցին հայ-ադրբեջանական հարբերությունները, և Երևան-Կապան ավտոմայրուղու վրա տեղի ունեցան մեր քաղաքացիների առևանգման և գերեվարման դեպքեր, կա՞ն երաշխիքներ, որ այդ դեպքերը հետագայում և հետայսու չեն կրկնվելու, մեր քաղաքացիների անվտանգության համար ի՞նչ երաշխիքիներ կարող եք տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ»,- հարցրեց պատասխանը:
Թեպետ հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, սակայն հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս նշեց, որ շատ է քննարկվել մեր և ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման և անվտանգային այն հարցերը, որոնք առաջացել են այս փոփոխությունների հետ կապված: «Մենք ունենք հստակ պայմանավորվածություններ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այն ճանապարհահատվածում, որի մասին Դուք խոսեցիք, ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ հատվածով անցնող ավտոմեքենաների և տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել»,- աասաց Ավինյանը:
Վերջինս նշեց, որ կարելի է ասել՝ սահմանապահ զորքերի տեղակայումը որոշ չափով ավարտվել է և հաջորդ փուլում կողմերն անցնելու են բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: «Այդ առումով նույնպես կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել և մեր դիրքորոշումները հստակեցվել են, վերջնական լուծումներ լինելու պարագայում, որը բավականին երկարատև պրոցես է, ևս մեկ անգամ կվերագնահատվի անվտանգային միջավայրը: Այս փուլում, ուզում եմ վստահեցնել, որ Սյունիքում և, առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված, մենք որևէ խնդիր չունենք, որևէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ ապագայում էլ չենք ունենալու»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










