Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից

14:53 • 20.01.21

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ որոշակի գործեր ավարտելուց հետո հրաժարականի դիմում ներկայացնելու է:

Նարինե Խաչատուրյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի հունիսի 11-ին։