Պեսկովը բացատրել է՝ որոնք են պատվաստանյութի անբավարարության պատճառները
Կորոնավիրուսի պատվաստանյութերի պակասը, որը ժամանակավորապես կարող է առաջանալ երկրի որոշակի շրջաններում, կապված է Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական հսկայական մասշտաբների, ինչպես նաև արտադրության հետ, որը դեռ թափ է հավաքում: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ որոշ մարզերում դադարեցվել են պատվաստումները, ինչը պայմանավորված է դեղորայքի պակասով:
«Շատ հավակնոտ խնդիր է: Եվ, իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ տեղ, հաշվի առնելով այս պատվաստանյութի աճող պահանջարկը, կարող են լինել ժամանակավոր դժվարություններ», - նշել է մամուլի քարտուղարը` հավելելով, որ ՌԴ իշխանություններն արագ արձագանքում են դժվարություններին և առաջիկայում պատվաստումների գործընթացը կկարգավորվի և խափանումները կվերացվեն:
«Իհարկե, շատ մոտ ապագայում այս գործընթացը կկարգավորվի այնպես, որ զանգվածային պատվաստումը տեղի ունենան առանց ընդհատումների», - հավաստիացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:










