Ռուսաստանում համավարակի ֆոնին աճել Է հանցավորությունը

17:28 • 20.01.21

Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել Է 1 տոկոսով, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով: Այդ մասին հայտնել Է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել Է 1 տոկոսով, ծանր և առանձնապես ծանրներինը՝ 14 տոկոսով: Ծանր հանցագործությունների աճի վրա հիմնական ազդեցություն Է ունեցել այս կատեգորիայի քրեական այն արարքների քանակության ավելացումը, որոնք կատարվել են տեղեկատվա-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասել Է Վոլկը:

Այսպես, այդ ժամանակաշրջանում գրեթե կրկնակի աճել Է այն հանցագործությունների թիվը, որոնք կատարվել են համացանցում (աճն ավելի քան 90 տոկոսով) և շարժական հեռախոսների օգնությամբ (88,3 տոկոսով):