Շուռնուխում բարերարների աջակցությամբ գիշերային լուսավորության խնդիրն է լուծվել, առաջիկայում կմեկնարկեն խաղահրապարակների, առանձնատների կառուցման աշխատանքներ. Գորիսի համայնքապետարան
Շուռնուխում բարերարների աջակցությամբ գիշերային լուսավորության խնդիրը լուծվել է, տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:
Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են «ԼԵԴ» տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրությունում։










