Եվրահանձնաժողովն առաջարկել է երրորդ երկրների, նրանց քաղաքացիների ու ընկերությունների դեմ սահմանվող պատժամիջոցների արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմներ մշակել

04:44 • 20.01.21

Եվրահանձնաժողովն առաջարկել է երրորդ երկրների, նրանց քաղաքացիների ու ընկերությունների դեմ սահմանվող պատժամիջոցների արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմներ մշակել և, միաժամանակ, քայլեր ձեռնարկել ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին ու բիզնեսին երրորդ երկրների կողմից սահմանվող պատժամիջոցների պաշտպանելու ուղղությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթին:

Այդ նպատակով առաջարկվել է պատժամիջոցներին առնչվող տեղեկատվության միասնական շտեմարան ստեղծել, որը թույլ կտա անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման նպատակով տեղեկատվության փոխանակումն ապահովել, ինչպես նաև՝ ձևավորել անանանուն տարբերակով տեղեկատվություն հայտնելու տարբերակ մշակել:

Եվրամիությունում դեռ 2018 թ. նման կարգավորումներ կիրառելու փորձ եղել էր՝ Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տիրույթից եվրոպական բիզնեսին դուրս բերելու նպատակով, սակայն եզրակացվել էր, որ ԱՄՆ-ից այդ ժամանակ ԵՄ-ի ունեցած ֆինանսատնտեսական մեծ կախվածությունը թույլ չի տալու իրատեսական քայլեր ձեռնարկել: