Թրամփը հրաժեշտի ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ «աղոթում է նոր վարչակազմի հաջողությունների համար»
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ աղոթում է նոր իշխանության հաջողությունների համար, հաղորդում է ТАСС-ը:
«Այս շաբաթ մենք կանցկացնենք նոր վարչակազմի երդմնակալությունը, և ես աղոթում եմ նրանց հաջողությունների համար՝ հօգուտ անվտանգ ու բարգավաճող ԱՄՆ-ի: Այժմ, երբ ես պատրաստվում են իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին, ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության չորս տարում վերականգնել է ԱՄՆ-ի հզորությունն ու առաջնորդությունը երկրի ներսում ու աշխարգում, ամրապնդվել են դաշինքներն ու երկրներ են մոբիլիզացվել Չինաստանի դեմ պայքարում:
ԱՄՆ գործող նախագահը հպարտացել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությամբ որևէ պատերազմ չի սկսել:
«Մեր համարձակ դիվանագիտության ու կոմպրոպիսի չգնացող իրատեսության շնորհիվ հնարավոր դարձավ Մերձավոր Արևելքում պատմական խաղաղ համաձայնությունների հասնել»,- ասել է Թրամփը:
Թրամփն ասել է նաև, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա հարձակման տեսքով արտահայտված քաղաքական բռնությունը որևէ կերպ չի կարող արդարացվել:










