«YouTube»-ի ղեկավարությունը Թրամփի օգտահաշվի վրա դրված արգելքը երկարաձգել է

06:56 • 20.01.21

YouTube-ի ղեկավարությունը որոշել է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման դեպքից հետո Դոնալդ Թրամփի օգտահաշվի վրա տեսանյութեր ներբեռնելու և ուղիղ եթեր հեռարձակելու արգելքը երկարաձգել առնվազն ևս մեկ շաբաթով, հաղորդում է Reuters-ը:

Նման սահմանափակում է կիրառվել Թրամփի դեմ՝ ելնելով «բռնության կիրառման պահպանվող հնարավորությունից»:

Մի շարք այլ սոցցանցերում Թրամփի օգտահաշիվները ևս սառեցվել են, «Twitter»-ը՝ մշտական հիմունքներով: