Դո՞ւք էլ եք կասկածում, որ Շուշին հայկական է եղել. «Իմ քայլը» խմբակցությանը 3 պատգամավորները հեռացան՝ չմեկնաբանելով հարցը
Դո՞ւք էլ եք կասկածում, որ Շուշին հայկական է եղել, որովհետև երեկ վարչապետի հայտրարությունը լայնորեն քննադատվեց․ ԱԺ-ի խմբակցությունների հետ հարցուպատասխանի ժամանակ Tert.am -ի լրագրողը դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավորները հեռացան՝ չմեկնաբանելով հարցը, լրագրողը շարունակեց՝ փաստորեն դո՞ւք էլ եք կասկածում, ձեր համա՞ր էլ է պատմությունը խորհրդային միությունից սկսվում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորրյանն ասաց, որ հարցին կարող է պատասխանել ճեպազրույցից դուրս, լրագրողը հակադարձեց՝ այդ հարցը հետաքրքրում է բոլորին՝ կարող եք կարճ արձագանքել:
«Սպասում եմ, մոտեցեք, դրեք ձեր լրատվականում, ում հետաքրքրում է, թող թող տեսնեն»,- ասաց նա:










