ԱՄԷ-ն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրել 50 «Ֆ-35» կործանիչ և 18 անօդաչու ձեռք բերելու մասին. Reuters
Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ 50 «Ֆ-35» կործանիչ և ավելի քան 18 անօդաչու թռչող սարք ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
Նշվում է՝ չնայած այն փաստին, որ ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն աշխատել են համաձայնագրի ստորագրման շուրջ նախքան նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, այնուամենայնիվ նոր նախագահը հայտարարել է, որ կվերանայի համաձայնագիրը:
Հիշեցնենք՝ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցներից մեկը՝ ԱՄԷ-ն, երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է Lockheed Martin-ի կողմից արտադրված «Ֆ-35»-ով:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել էր նրանց թույլատրել իրականացնել այդ գնումը լրացուցիչ գործարքի շրջանակում, երբ ԱՄԷ-ն համաձայնվել էր կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ անցյալ տարվա օգոստոսին:










