Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 95 միլիոնը. RT

01:57 • 21.01.21

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 26 784-ով: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց թիվը մոտեցել է 3 միլիոնին՝ կազմելով 2 965 117:

Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի Santé publique սանիտարական ծառայության կայքից՝ համավարակի բռնկումից ի վեր երկրում COVID-19-ի հետևանքով մահացել է 71 652 մարդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 95 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որտեղ վարակակիրների թիվը հասել է 23 556 676-ի: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (10 581 837), Բրազիլիան (8 488 099), Ռուսաստանը (8 488 099), Մեծ Բրիտանիան (3 433 498):

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 2 034 527 մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: