Բրազիլիայում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 64 հազար մարդ, մահացել՝ 1340-ը. RT
Բրազիլիայում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվը ավելացել է 64 385-ով: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներում՝ ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված է 8 638 249 մարդ:
Երկրում Covid-19-ի հետևանքով 1 օրում մահացել է 1340 մարդ, իսկ համավարակի բռնկումից ի վեր՝ 212 831:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 95 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որտեղ վարակակիրների թիվը հասել է 23 556 676-ի: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (10 581 837), Բրազիլիան (8 488 099), Ռուսաստանը (8 488 099), Մեծ Բրիտանիան (3 433 498):
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 2 034 527 մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:










