Մեքսիկան ողջունել Է ԱՄՆ նախագահի` սահմանային պատի կառուցումը դադարեցնելու որոշումը
Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ են ընդունել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեքսիկան ողջունում Է արգլապատի կառուցման դադարեցումը, միգրցացիոն նախաձեռնությունը հօգուտ միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի, ինչպես նաև երկքաղաքացիության միջոցի հայտվելը,- ասված Է գրառման մեջ:- Ինչպես մի քանի տարի առաջ (Մեքսիկայի) նախագահ (Անդրես Մանուել) Լոպես Օբրադորը գրել Էր Ջոզեֆ Բայդենին, որն այժամ նախագահ Է դարձել, կամուրջները համագործակության և ըմբռնման ուղի են բացում»:
Բայդենը հունվարի 20-ին ավելի վաղ չեղյալ Է հայտարարել իր նախորդ Դոնալդ Թրափի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմն ամերիկա-մեքսիկական սահմանի իրադրության պատճառով: Այն հունվարի 15-ին ևս մեկ տարով երկարաձգվել Էր սահմանի արգելապատի կառուցման համար Կոնգրեսի շրջանցմամբ միջոցներ ստանալու անրաժեշտության պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի կեսերին The Washington Post թերթը հայտնել Էր, որ արգելապատի կառուցումից Բայդենի վարչակազմի հնարավոր հրաժարումը թույլ կտա 2,6 միլիարդ դոլար տնտեսել:










