Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 20 զինյալ է ձերբակալվել

12:14 • 22.01.21

Թուրքիայի անվտանգության ծառայությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալների դեմ իրականացրել է գործողություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է 24 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է խմբավորման 10 անդամ, որոնք մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության համար.զոհի ազգությունը չի նշվում:

Ուրբաթ օրը ևս 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում ԻՊ-ին  անդամակցման կասկածանքով, նրանց թվում են Սիրիայի 4 և Իրաքի 10 քաղաքացի: