Հայրենիք է վերադառնում 5 գերի, իսկ 62 գերի զինծառայող հեռախոսակապով զրուցել է իրենց հարազատների հետ. Տ. Ավինյան

18:04 • 28.01.21

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։

Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այսօր նաև գերության մեջ գտնվող 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։