Էկվադորում փակվել է COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութի 70 000 դեղաչափ վաճառած կլինիկան. դեռևս պարզ չէ՝ ինչ է ներարկվել հիվանդներին (տեսանյութ)
Էկվադորում հայտնաբերվել է կլինիկա, որը տասնյակ հազարավոր հիվանդների COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութեր է վաճառել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այս առնչությամբ մայրաքաղաք Կիտոյի անվտանգության ղեկավար Սեզար Դիազը լրագրողներին ասել է, որ ապօրինի հաստատությունն առնվազն 70 000 հիվանդի է սպասարկել: Ընդ որում, պատվաստումների ընթացքը բաղկացած է եղել երեք դեղաչափերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 15 ԱՄՆ դոլար:
Դիազի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ է ներարկվել հաստատությունում բուժվող հիվանդներին:
Համացանցում տարածում գտած տեսանյութից միայն հայտնի է դարձել այն փաստը, որ պատվաստումներն իրականացրել է բժիշկ Լյուսիա Պենաֆիելը:
Մանրամասները պարզվում են:










