ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերականգնել միջուկային գործարքը

17:33 • 29.01.21

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Միացյալ Նահանգներին և Իրանին համագործակցության կոչ է արել`միջազգային միջուկային համաձայնագրի շուրջ առաջացած փակուղուց դուրս գալու համար, հայտնում է Tehran Times թերթը: Գլխավոր քարտուղարը նշել է  որ արագ արդյունք չի ակնկալում:

«Շատ աշխատանք կա անելու, բայց ես անհապաղ լուծում չեմ ակնկալում», - ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) անդամ բոլոր պետությունները միասին պիտի գործեն՝  անորոշությունները նվազեցնելու, խոչընդուտներին և դժվարոություններին դիմակայելու նապատով:

Առանց անդրադառնալու հնարավոր միջնորդութան մասին հարցին՝ Գուտերեշը նշել է, որ վերոնշյալ հարցն աստիճանաբար գնում է այնպիսի իրավիճակի, երբ հնարավոր կլինի ունենալ մի համաձայնագիր, որը կարևոր կլինի Պարսից ծոցում և աշխարհում խաղաղություն և կայունություն ունենալու համար:

«Համաձայնագիրը դիվանագիտական մեծ հաղթանակ էր և էական տարր էր ծոցում խաղաղության և կայունացման համար: Մենք ափսոսում ենք, որ համաձայնագիրը կասկածի տակ է դրվել: Ակնհայտ է, որ կան դժվարություններ և խոչընդոտներ, քանի որ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագիրից և լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց՝  Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով: Միևնույն ժամանակ, Իրանը որոշ քայլեր է ձեռնարկել իր միջուկային կարողությունները զարգացնելու համար», -  հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Tehran Times-ը հիշեցրել է, որ չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ Միացյալ Նահնագները կվերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին, եթե Իրանը վերադառնա միջուկային համաձայնագրով սահմանած իր պարտավորությունների կատարմանը: Ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր, որ Միացյալ Նահանգներն առաջինն է խախտել իր պարտավորությունները և արգելափակել է սննդի և դեղորայքի մուտքը Իրանը: Այսպիսով ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

«Հիմա ո՞վ պետք է կատարի առաջին քայլը: Երբեք մի մոռացեք Թրամփի ձախողումը», - գրել է Զարիֆն իր թվիթերյան հաշվում: