Լիբանանում 4-րդ օրն անընդմեջ չեն դադարում բողոքի ակցիաները. իրավապահների հետ բախման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 200 մարդ (լուսանկարներ)

16:35 • 29.01.21

Լիբանանում արդեն չորրորդ օրը շարունակվում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերը, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:

Չորեքշաբթի օրը Լիբանանի Տրիպոլի քաղաքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել 200 մարդ՝  սրելով երկրում առկա ճգնաժամը: 29-ամյա Օմար Թայբան, որը  հրազենային վիրավորում էր ստացել, դարձել է այս շաբաթվա սկզբին բռնկված ցույցերի առաջին զոհը: Ակցիայի մասնակիցները ինքնաշեն պայթուցիկներ ու քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են արցուքաբեր գազով: Անվտանգության ուժերն իրենց թվիթերյան հաշվում տեղեկացրել են 9 վիրավորի մասին:

Լիբանանի ամենաաղքատ շրջանում բողոքի ակցիաները սկսվել են տնտեսական վատ պայմանների պատճառով, որոնք առավելապես վատթարացել են Լիբանանի տնտեսական ճգնաժամի և համաճարակի հետևանքով սահմանված արգելափակումների հետևանքով:

Համաճարակի սկզբից ի վեր Լիբանանում վարակվել է մոտ 289 հազար մարդ, որոնցից ավելի քան 2500-ը մահացել է, իսկ տնտեսական խնդիրները Լիբանանում սկիզբ են առել 1990 թվականից՝  Լիբանանի երկրորդ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:

Lebanese protesters shout slogans as they gather at Al-Nour Square during continuing demonstrations in the northern port city of Tripoli. [Fathi al-Masri/AFP]
Lebanese soldiers walk in Tripoli during an anti-lockdown protest. [EPA]
A Lebanese youth rides his bicycle by a dumpster set on fire by protesters gathered at Al-Nour Square. [Fathi al-Masri/AFP]

Lebanese security forces use water cannon to disperse protesters. [Fathi al-Masri/AFP]
Protesters throw petrol bombs in the Serail. Protesters are angered by a coronavirus lockdown and severe economic crisis. [Fathi al-Masri/AFP]
Lebanese soldiers covering themselves as anti-lockdown protesters throw stones in Tripoli. [EPA]
A man died of his wounds Thursday in Lebanon after clashes between security forces and protesters .[Fathi al-Masri/AFP]