Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումն աշխարհաքաղաքական հարց է. Զելենսկի

22:43 • 29.01.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ զրույցում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումն աշխարհաքաղաքական հարց է անվանել, փոխանցում է ria.ru-ն։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ գործընկեր երկրներին պատվաստանյութի փոխանցման մեխանիզմ ստեղծելու նախաձեռնության համար։

«Պատվաստանյութի մատակարարումը ոչ միայն ուկրաինացիների առողջության և կյանքի հարցն է, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական հարց է»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև Եվրահանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ COVAX հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային հատկացված պատվաստանյութերը չեն բավարարի բնակչության խոցելի խմբերին պատվաստելու համար: Նա կոչ է արել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Ուկրաինայի և պատվաստանյութեր արտադրողների միջև բանակցային գործընթացին։

Նշենք, որ թեև օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինային «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարել, Զելենսին իր հայրենակիցներին կոչ է արել սպասել Եվրոպայից մատակարարվող «իսկական պատվաստանյութին»: