Բայդենն Օբամայի նախկին օգնականին կնշանակի Իրանի հարցով հատուկ բանագնաց. Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Ռոբերտ Մալլիին կնշանակի Իրանի հարցով հատուկ բանագնաց, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենն Իրանի հետ բանակցությունների հարցը դաշնակիցների հետ պետք է քննարկի, Թեհրանից էլ շեշտել էին՝ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսել չեն նախատեսում, իսկ այդ ուղղությամբ ցանկացած նոր գործընթաց կախված կլինի ԱՄՆ֊ի գործնական քայլերից, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման հարցում։
ԱՄՆ֊ը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թ. միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ 2015 թ. վեցնյակի ստորագրած միջուկային համաձայնագրից և խստացրել հակաիրանական պատժամիջոցները։










