Եվրամիությունը մտադիր է դադարեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանումը Մեծ Բրիտանիա. Independent

04:21 • 29.01.21

Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սղության պատճառով, հնարավոր է, դադարեցնի դրանց մատակարարումը Մեծ Բրիտանիա, գրում է Independent պարբերականը՝ վկայակոչելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նամակը։

Ըստ պարբերականի՝ խնդրի առաջ է կանգնեցրել ԵՄ֊ին պատվաստանյութ արտադրող AstraZeneca ընկերությունը, որը մի կողմից Մեծ Բրիտանիային երաշխավորել է, որ պատվաստանյութ կմատակարարի, իսկ ԵՄ֊ին մատակարարման ձգձգումները հիմնավորում պայմանագրի ուշ կնքման հանգամանքով։

Այդ իսկ պատճառով ԵՄ֊ն որոշել է սառեցնել եղած պատվաստանյութի արտահանումը, այդ թվում՝ Pfizer ընկերության արտադրած պրեպարատը, որից 40 միլիոն չափաբաժին պատվիրել էր Մեծ Բրիտանիան։