Վրաց-թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան

09:36 • 29.01.21

Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը և բարձր է գնահատում այն: Այս մասին «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտի վերաբերյալ առցանց վեբինարի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն, գրում է Грузия Онлайн պորտալը:

Բաքրաձեի խոսքերով՝  վերջին տարիներին երեք երկրների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը բերել է տարածաշրջանում տրանսպորտային ու էներգետիկ միջանցքների զարգացմանը:

Վրացի դիվանագետը նշել է, որ Հարավային գազային միջանցքը խթանում է առաջընթացն ու կայունությունը տարածաշրջանում և Եվրոպայում, ինչպես նաև եվրաատլանտյան տարածքի էներգետիկ անվտանգությունը: