«Բացարձակ սուտ Է». թալիբները հերքել են ՌԴ կողմից վարձատրության դիմաց ամերիկացի զինվորների վրա հարձակման մասին լուրերը

12:56 • 29.01.21

Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել Է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թալիբների կատարական քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շեր Մոհամադ Աբաս Ստանիկզայը:

«Դա բացարձակ սուտ Է»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու «Ինտերֆաքս»-ի խնդրանքին: «Մենք մարտնչում ենք առանց որեւԷ վարձատրության, մեզ ոչ ոք ոչինչ չի վճարում»,-ընդգծել Է Ստանիկզայը:

Ամռանը New York Times թերթը հաղորդել Էր, որ ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչները «Թալիբան» շարժմանը իբր վճարել են Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների դիմաց: Դրա հետ մեկտեղ, ըստ Սպիտակ տան, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչների, այս տեղեկատվությունը հաստատում չի գտել:

Ռուսաստանցի դիվանագետներն այդ լուրերը համարել են կեղծ: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինվորականների վրա հարձակումների դիմաց Ռուսաստանի կողմից թալիբներին վճարելու վերաբերյալ հաղորդագրությունները նաեւ հերքել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: