Տեխասում 11 զինվորական է տուժել անհայտ նյութ օգտագործելուց հետո

11:24 • 29.01.21

Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայող տուժել է անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS4 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմակայանի հայտարարությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 28-ին դաշտային զորավարժությունների ժամանակ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում Է որպես օրհասական: Բոլոր զինծառայողները, որոնք մասնակից են միջադեպին, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Ռազմակայանի ղեկավարությունը հետաքննություն Է անցկացնում: