ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով. RT

01:43 • 30.01.21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին:

Նշվում է, որ պատվաստումը տեղի է ունեցել հունվարի 28-ին Նյու Յորքի կլինիկաներից մեկում:

«Որքան հիշում եմ, նա պատվաստվեց Moderna պատվաստանյութով», - ասել է Դյուժարիկը:

Նա բացատրել է, որ սա պատվաստման առաջին փուլն է: Գլխավոր քարտուղարը պետք է մեկ այլ դեղաչափ էլ ստանա: