Դատարանը Trump Organization-ին պարտավորեցրել է խարդախության գործի հետաքննության շրջանակում փաստաթղթեր տրամադրել
Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունից և պետության նախկին ղեկավարի գործընկերներից պահանջել է խարդախության հետաքննության շրջանակներում նոր փաստաթղթեր տրամադրել, հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով դատական որոշումը:
Դեկտեմբերին դատարանը որոշում էր կայացրել, որ Trump Organization ընկերությունը պետք է տրամադրի իր գործունեությանը վերաբերող տվյալներ, որոնք իրավաբանները փորձել են թաքցնել: Դրանցից մի քանիսը, ինչպես նշում է հրատարակությունը, առնչություն ունեն Նյու Յորքում Թրամփի անշարժ գույքի հետ:
Նախօրեին դատավորը պահանջել է, որ դատախազին հանձնվեն ավելի շատ փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընկերության աշխատանքին, այդ թվում՝ իրավաբանների հետ նամակագրությանը։
Դատարանը կասկածում է, որ Թրամփի ընկերությունն իր ակտիվների մասին կեղծ տվյալներ է նշել, որպեսզի բանկային վարկեր և հարկային արտոնություններ ստանա։
Թրամփին նաև մեղադրում են հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումի շենքի գրոհը հրահրելու համար: Ներկայացուցիչների պալատը նախկին նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց է սկսել։










