Սպառնալիք չկա. ԱՄՆ-ն մեկնաբանել է զորավարժությունների ժամանակ Չինաստանի ռազմաօդային ուժերի կողմից ամերիկյան ավիակրի թիրախավորումը
Չինաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք Թայվանի հակաօդային պաշտպանության գոտում զորավարժությունների ժամանակ որպես թիրախ նշանառության տակ էին առել ԱՄՆ-ի ՌՈՒ ավիակիրները, սպառնալիք չեն հանդիսանում։ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հաղորդագրությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Այդ գործողություններն արտացոլում են, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակն իր զորքերին օգտագործում է որպես միջազգային ջրերում և օդային տարածքում գործող անձանց ահաբեկելու կամ հարկադրելու գործիք»,- հավելել է հրամանատարությունը:
Չինական ինքնաթիռներն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից եղել են ավելի քան 250 ծովային մղոն հեռավորության վրա, Reuters գործակալությանը հայտնել է ամերիկյան կառավարության աղբյուրը:
Ավելի վաղ Financial Times թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետախուզական տվյալները, հայտնել էր, որ հունվարի 23-ին Թայվանի հակաօդային պաշտպանության գոտում զորավարժությունների ժամանակ չինական ինքնաթիռներն ամերիկյան նավերի խումբը՝ Theodore Roosevelt ավիակրի գլխավորությամբ, օգտագործել են որպես մոդելավորված թիրախ:










