Վարշավայում աբորտի կողմնակիցների ցույցի ժամանակ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել

01:27 • 30.01.21

Ուրբաթ Վարշավայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել աբորտի կողմնակից ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում երթ են անցկացնում մի քանի հազար մարդ: Նրանք բողոքում են աբորտների խստացված օրենքների դեմ:

Strajk Kobiet («Կանանց գործադուլ») շարժման առաջնորդի խոսքով՝ տուժել են ինքը և ավտոբուսի վարորդը: