Ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվեց, նա այս պահին տեղափոխվում է ՔԿՀ. փաստաբան. News.am

00:43 • 30.01.21

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին News.am-ը տեղեկացավ փաստաբան Արայիկ Պապիկյանից։

Փաստաբանն ասաց, որ այս պահին Բադասյանին տեղափոխում են ՔԿՀ։ Պապիկյանը հավելեց նաև, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարությունների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: