Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոնը. RT

03:45 • 30.01.21

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակումների ընդհանուր թիվն աճել է 59 826-ով և կազմել 9 118 513: Այս մասին հայտնում է RT-ն:

Երկրի առողջապահության նախարարության հաղորդած պաշտոնական տեղեկությունների համաձայն՝  Բրազիլիայում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 222 666-ի:

Անցյալ շաբաթ գրանցվել է հիվանդության 361195 դեպք: