Ֆրանսիան կփակի երկրի սահմանները ԵՄ-ից դուրս գտնվող մարդկանց համար. RT

00:23 • 30.01.21

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրի իշխանությունները փակել են սահմանները բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են մեկնել Եվրամիությունից դուրս երկրներ կամ այնտեղից ժամանել: Այս մասին գրում է RT-ն՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ժամանակ Կաստեքսի խոսքերը:

«Մենք կարող ենք ինքներս մեզ հնարավորություն տալ», - ասել է Ֆրանսիայի վարչապետը:

Նա շեշտել է, որ Եվրամիությունից դուրս գտնվող երկրների հետ սահմաններն այժմ փակ են:

Ֆրանսիայի վարչապետը հավելել է, որ երկիր կարող են մուտք գործել կամ լքել միայն այն մարդիկ, ովքեր «լավ» պատճառներ ունեն:

Ավելի վաղ Կաստեքսը հայտնել էր, որ երկրում մոտ 1 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ: