Hyundai-ին կմասնակցի Apple-ի առաջին Էլեկտրամոբիլի ստեղծմանը. այն կարող է ներկայացվել 2025-ին

17:28 • 02.02.21

Apple տեխնոլոգիական ընկերության Էլեկտրաքարը հիմնվելու Է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Macrumors-ը՝ վկայակոչելով վերլուծաբան Մին Չի Կուոյի գրությանը:

Ընկերությունը հետաքրքրված Է Hyundai Electric Global Modular Platform-ի մոդուլային հարթակով: Հենց դրա հիման վրա Էլ պատրաստվում են ստեղծել Apple Car. առաջին Էլեկտրամոբիլը: Մի շարք բաղադրիչներ նախագծելու եւ արտադրելու են Hyundai-ի մասնագետները, իսկ Էլեկտրաքարի հավաքմամբ կզբաղվեն ԱՄՆ-ի Kia դուստր գործարանում: Հաջողության դեպքում, կանխատեսում Է վերլուծաբանը, Apple-ը կընդլայնի Էլեկտրաքարերի արտադրության իր ծրագիրը:

Համագործակցության համար այլ թեկնածուների թվում նշվում են General Motors եւ PSA կոնցեռնները: Apple-ը չի պատրաստվում սեփական Էլեկտրաքարը մշակել զրոյից՝ ժամանակ շահելով պատրաստվելու այն շուկա դուրս բերելու համար: Ընկերությունը կկենտրոնանա անվարորդ կառավարման համար ծրագրային եւ ապարատային ապահովման, կիսահաղորդիչների, դիզայնի եւ այլ բաղադրիչների վրա: Սպասվում Է, որ Apple Car.-ի շնորհանդեսը կկայանա 2025 թվականին:

Hyundai-ին կմասնակցի Apple-ի առաջին Էլեկտրամոբիլի ստեղծմանը. այն կարող է ներկայացվել 2025-ին