Nike-ը ստեղծել է նոր մարզակոշիկներ, որոնք կարելի է հանգնել վայրկյանների ընթացքում՝ առանց ձեռքերն օգտագործելու (լուսանկարներ, տեսանյութ)
Nike ընկերությունը հարամարավետությունը գնահատող իր հաճախորդների համար ստեծել է նոր սպորտային կոշիկներ, որոնք «հեշտ է հագնել և նույնքան հեշտ է հանել», հաղորդում է CNN-ը։
Go Flyease-ը Nike-ի առաջին սպորտային կոշիկն է, որը կարելի է հանգնել հեշտությամբ՝ առանց ձեռքերի օգնության:
Go Flyease-ն ունի մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ ձգվող ժապավեն, որը փոխարինում է կոշիկի քուղերին: Ոտքը կոշիկի մեջ դնելով՝ ժապավենն ամրանում է՝ ապահովելով կրողի հարմարավետությունը։
Մարզակոշիկները 120 դոլարով վաճառքի կհանվեն փետրվարի 15-ին՝ Nike-ի կայքում, իսկ խանութներում կհայտնվեն այս տարվա վերջին։

![]()











