Որպեսզի կարողանա խոսել աստվածների հետ. Եգիպտոսում հայտնաբերվել է 2000-ամյա մումիա՝ ոսկյա լեզվով (լուսանկար)
Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգոյի համալսարանի փորձագետները Եգիպտոսի ժայռափոր դամբարաններից մեկում 2000-ամյա մումիա են հայտնաբերել, որը ոսկե լեզու ունի: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, կմախքը լավ պահպանված է եղել, ինչի շնորհիվ հնագետները կարողացել են որոշակի մանրամասներ ճշտել: Մասնավորապես, վերջիններիս կարծիքով, թաղման արարողության ժանանակ հեռացվել է մահացածի իրական լեզուն և դրա փոխարեն դրվել է ոսկուց պատրաստվածը:
Հնագետները ենթադրում են, որ նման արարքի պատճառը հին եգիպտացիների հավատալիքներն են եղել: Նրանք հավատացել են նման ձևով մահացաը հանդերձյալ աշխարհում հնարավորություն կունենա խոսել մահացածների աստծո՝ Օսիրիսի հետ:











