Ford-ն իր մեքենաներում 2023 թվականից Android օպերացիոն համակարգ կօգտագործի
Ամերիկյան Ford Motor Co. մեքենաշինական ընկերությունը նախատեսում է 2023 թվականից սկսած Android օպերացիոն համակարգն օգտագործել իր մեքենաների էկրանների համար:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, այս որոշումը կայացվել է ավտոմոբիլային արդյունաբերության թվայնացման արագացման ֆոնին: Ընկերությունը հայտնել է, որ վեցամյա պայմանագիր է կնքել Google-ի հետ բոլոր մեքենաներում հավելվածների, այդ թվում՝ ձայնային օգնականի և նավիգատորի ներկառուցման մասին:
Ընկերությունը Google-ի հետ համագործակցություն է նախատեսում նաև ամպային ծառայությունների ոլորտում՝ կառավարելու համար մեքենաներից ստացվող տվյալները: Գործարքի պայմանները չեն բացահայտվում:










