AnTuTu ծրագիրը որոշել է 2021 թվականի սկզբի ամենահզոր սմարթֆոնը

14:50 • 03.02.21

Սմարթֆոնների համար AnTuTu հանրահայտ բենչմարկը հրապարակել Է 2021 թվականի հունվարի արդիական մոդելների արտադրողականության վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակը գլխավորել Է նոր առաջատարը: AnTuTu-ի հունվարյան վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում Է iQOO 7-ը՝ 728784 բալով, որը երկրորդ հորիզոնական Է «տեղաշարժել» անցյալ ամսվա առաջատարին՝ Xiaomi Mi 11-ին: Երկու մոդելներն աշխատում են Qualcomm Snapdragon 888 նոր հարթակով:

Արտադրողականությամբ երրորդ եւ չորրորդ դիրքերն Android-սմարթֆոնների շրջանում զբաղեցնում են Huawei Mate 40 Pro+-ը եւ Mate 40 Pro-ն, որոնք հիմնված են Kirin 9000 չիպի վրա:

Հինգերորդ հորիզոնականում անցյալ տարվա Oppo Reno5 Pro+-ն Է, որն աշխատում Է Snapdragon 865 հարթակով:

Հետաքրքրական Է, որ միջինբյուջետային սմարթֆոնների շրջանում առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Xiaomi Redmi 10X 5G-ն (401 389 բալ), որի արտադրողականության համար պատասխանատու Է MTK Dimensity 820 պրոցեսորը:

AnTuTu ծրագիրը որոշել է 2021 թվականի սկզբի ամենահզոր սմարթֆոնը